«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն խոսել է իր թիմակից Ֆիլ Ֆոդենի մասին։
«Ֆիլը հավանաբար ամենամեծ տաղանդն է, ում հետ երբևէ խաղացել եմ: Նա ընդամենը 22 տարեկան է, և դեռ շատ աճելու տեղ ունի։ Այս տարիքում Ֆոդենն արդեն չորս անգամ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն։ Նա շատ խելացի խաղացող է: Եթե շարունակի քրտնաջան աշխատել, ապա շատ բանի կհասնի»,- Դե Բրույնեի խոսքն է մեջբերել The Guardian-ը:
22-ամյա անգլիացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: