Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին խոսել է թիմի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի մասին, որը հանդես է գալիս «Կրասնոդարում»:
«Սպերցյանը հասել է Գերմանիայի ու Ֆրանսիայի ակումբների մակարդակին: Կարծում եմ՝ նրան շտապ զարգացող առաջնություն է պետք: Պիտի տեղափոխվել ամենաուժեղ առաջնություն, նա երիտասարդ է ու արագ կադապտացվի: Էդիկը կարող է իր համար հիանալի կարիերա ստեղծել:
Նրա համար օգտակար կլինի՞ «Կրասնոդարում» մնալու որոշումը: Նա երախտագիտության զգացում ունի «Կրասնոդարի» առջև, որը նրան աճեցրել ու ուժ է տվել: Եթե ղեկավարները հետաքրքրված են նրանով, որ իրենց սանն աճի, նախաձեռնությունը նրանցը պիտի լինի»,- Բերեզովսկու խոսքերն է փոխանցում Metaratings-ը: