«Բավարիան» մեկնաբանել է թիմի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կինգսլի Կոմանի հասցեին ուղղված ռասիստական վիրավորանքները։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը քննադատությունների է արժանացել Արգենտինայի դեմ ԱԱ-2022-ի եզրափակչի հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ վրիպելուց հետո։
««Բավարիան» վճռականորեն քննադատում է Կինգսլի Կոմանի հասցեին ուղղված ռասիստական մեկնաբանությունները։ «Բավարիա» ընտանիքը քեզ հետ է, Կինգ։ Ռասիզմը տեղ չունի ո՛չ սպորտում, ո՛չ մեր հասարակությունում»,- ասված է գերմանական ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Կոմանը Ֆրանսիայի հավաքականում հանդես է գալիս 2016 թվականից։