Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կշարունակի աշխատել թիմի հետ ԱԱ-2022-ից հետո։
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մասնագետի հետ կերկարաձգի պայմանագիրը եւս երկու տարով՝ մինչեւ Եվրո 2024-ը։
Դեշամը Ֆրանսիայի հավաքականը գլխավորում է 2012 թվականից։ 54-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի վերջին։
2022 թվականի աշխարհի առաջնությունում Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 14-ին կհանդիպի Մարոկկոյի հետ։