Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում «Ջենոան» սեփական հարկի տակ ընդունել է «Լացիոյին» ու 2:3 հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը․ 2-րդ րոպեին Ադամ Մարուշիչը Կայսեդոյի փոխանցումից հետո գրավեց «Ջենոայի» դարպասը։Երկրորդ խաղակեսի մեկնարկից 6 րոպե անց իր 27-րդ գնդակը առաջնությունում խփեց Չիրո Իմոբիլեն։ Եվս 6 րոպե անց տանտերերից Կասատան կրճատեց հաշիվը, սակայն հռոմեացիները քիչ անց ետ բերեցին երկու գնդակի առավելությունը Կատալդիի գոլի շնորհիվ։ Այնուամենայնիվ, խաղավարտին ջենոացիները ևս մեկ գոլ խփեցին․ 11-մետրանոց տուգանայինը անվրեպ իրացրեց Կրիշիտոն։
Այս հաղթանակից հետո «Լացիոն» իր միավորների թիվը հասցրել է 59-ի ու ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում է: «Ջենոան» 22 միավորով մնաց 18-րդ տեղում։