Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կիսվել է 2022 թվականի աշխարհի առաջնության մասին։ Նա խոստովանել է, որ առանձնապես տպավորված չէ մրցաշարով։
«Այս պահին ես դեռ չեմ կարող այս աշխարհի առաջնությունը հիանալի անվանել»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում l Corriere dello Sport-ը։
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում կխաղան Արգենտինան և Հոլանդիան, իսկ Խորվաթիան կհանդիպի Բրազիլիայի հետ։