Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր ապագայի մասին որոշում կկայացնի աշխարհի առաջնությունից հետո։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ 37-ամյա հարձակվողը նոր ակումբի հետ պայմանագիր չի կնքի մինչև մունդիալի ավարտը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն 2,5 տարվա պայմանագիր է կնքելու Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» թիմի հետ։ Աշխատավարձը նախատեսված է 200 մլն եվրո մրցաշրջանի համար՝ ներառյալ գովազդից եկող եկամուտը։ Այդ կերպ Սաուդյան Արաբիայում գտնվելու ընթացքում Ռոնալդուն մոտ 500 մլն եվրո կվաստակի։
Չնայած նրան, որ «Ալ-Նասրի» առաջարկն ուժի մեջ է, Ռոնալդուն առաջարկների է սպասում եվրոպական ակումբներից։