«Սևիլյայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին խոսել է Իսպանիայի հավաքականի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալու մասին։
«Կարծում եմ՝ Իսպանիան իր ցուցադրած խաղով որոշակի առավելություն ուներ մյուս թիմերի նկատմամբ, բայց դրա հետ մեկտեղ ողջ ուժով չէր խաղում։ Մինչ նրան դուրս թողնելը կարծում էի, որ Իսպանիան աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկն է։
Իմ կարծիքն Իսպանիայի հավաքականի վերաբերյալ չի փոխվել։ Միայն անհաջողությունը մրցաշարում նրա ուղին այդպես բարդացրեց, որտեղ ամեն սխալ թանկ է, և դա շատ բան է որոշում։ Իսպանիան հաջողակ չգտնվեց այն պահերին, երբ այն անհրաժեշտ էր, ինչն էլ բերեց մրցաշարից դուրս մնալուն»,- Սամպաոլիի խոսքերն է փոխանցում Marca-ն։