Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է ԱԱ-2022-ից հետո կարիերան ավարտելու մասին լուրերը։
«Տեսականորեն, ես կանգ կառնեմ։ Ես հավաքական վերադարձա հանուն երկրի, որովհետև այն կարիքի մեջ էր։ Բայց երբեք մի ասա երբեք։ Ուզում եմ հիշեցնել Դիկ Ադվոկատի մասին։ Նա նույնիսկ ինձնից մեծ է, բայց վերջերս աշխատանքի տեղավորվեց։
Եթե մեծ մարտահրավեր ստանամ, կարող է պատահել, որ էլի մի փոքր աշխատեմ։ Ես 71 տարեկան եմ և, իսկապես, Աստծու տեսք ունեմ»,- վան Գալի խոսքերն է փոխանցում De Telegraaf-ը։