Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է նորությունն այն մասին, որ ամերիկացի բասկետբոլիստուհի Բրիթնի Գրայները փոխանակվել է Վիկտոր Բուտի հետ։
Երկար ժամանակ ՌԴ-ն բանակցություններ էր վարում ԱՄՆ-ի հետ Բուտի ազատ արձակման վերաբերյալ։
Վաշինգտոնը կտրականապես հրաժարվում էր ՌԴ քաղաքացուն փոխանակման սխեմայում ներառելու վերաբերյալ երկխոսությունից, սակայն Ռուսաստանը ակտիվորեն շարունակում էր իր քաղաքացուն վերադարձնելու հետ կապված աշխատանքները։ Արդյունքում հաջողվել է համաձայնության գալ փոխանակման վերաբերյալ և Ռուսաստանի քաղաքացին վերադարձվել է հայրենիք։
Օգոստոսին Գրայները Ռուսաստանում դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման թմրանյութերի մաքսանենգության համար․ «Շերեմետևո» օդանավակայանում զննման ժամանակ նրա ուղեբեռում հաշիշի յուղ էր հայտնաբերվել։ Բուտը 2012 թվականից ԱՄՆ-ում դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման զենքի վաճառքի և ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքով։