Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչի Արգենտինայի դեմ խաղից առաջ պատասխանել է մրցակցի ֆուտբոլիստ Անխել Դի Մարիայի՝ իր հասցեին հնչեցրած քննադատությանը։
Վան Գալը, լինելով ՄՅՈՒ-ի մարզիչը, 2014 թվականի ամռանը ռեկորդային 59,7 մլն ֆունտով գնեց Դի Մարիային։ Արգենտինացին ձախողեց Անգլիայում և մեկ տարի չանցած լքեց «Օլդ Թրաֆորդը»՝ ՄՅՈՒ-ում անցկացնելով 32 խաղ և դառնալով 4 գոլի հեղինակ։
2021-ի սեպտեմբերին Դի Մարիան վան Գալին մեղադրեց իր՝ «Յունայթեդում» չխաղալու մեջ․ «Իմ խնդիրը «Մանչեսթերում» մարզիչն էր։ Վան Գալը կարիերայիս վատագույն մարզիչն է։ Մենք 3-0 հաշվով հաղթեցինք, ես գոլ խփեցի և գոլային փոխանցում կատարեցի, իսկ հաջորդ օրը նա զանգահարեց ինձ, որպեսզի տեսանյութ ցույց տա իմ ամեն սխալ փոխանցման մասին: Նա չէր սիրում, երբ խաղացոներն իրենից բարձր էին լինում»։
«Դի Մարիան ինձ իր կարիերայի վատագույն մարզի՞չն է համարում։ Նա այն քիչ խաղացողներից է, որ նման կարծիք ունի։
Շատ եմ ցավում։ Մեմֆիսն էլ էր այդ վիճակում Մանչեսթերում, բայց հիմա մենք համբուրվում ենք շուրթերով»,- վան Գալի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։