Ավարտվեց Fastex ՀՊԼ-ի 17-րդ տուրի «Շիրակ»-«Նոա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի` 2-0 հաշվով հաղթանակով:
38-րդ րոպեին «Շիրակի» կազմում հանդիպման առաջին գոլի հեղինակը դարձավ Բակայոկոն։ Խաղավարտին մոտ Մրյանը ձևակերպում է հանդիպման վերջնական հաշիվը՝ 2-0։
Այս խաղից հետո «Շիրակն» իր ակտիվում ունի 21 միավոր և 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Նոան» 12 միավոր ունի և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
Քիչ անց, ժամը 18։00-ին, կմեկնարկի «Արարատ»-ԲԿՄԱ հանդիպումը։