Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը վնասվածքի պատճառով բաց կթողնի Լա լիգայի 9-րդ տուրի «Մալյորկայի» հետ կայանալիք հանդիպումը։ Այս մասին գրում է AS-ը։
Բեյլը վնասվածք էր ստացել ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրի Ուելս — Խորվաթիա (1-1) հանդիպման վերջնամասում։ Հաղորդվում է, որ հարցականի տակ է նրա մասնակցությունը նաև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Գալաթասարայի» դեմ հանդիպմանը, ինչպես նաև հոկտեմբերի 26-ին կայանալիք Էլ կլասիկոյին, որը, ճիշտ է, կարող է հետաձգվել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վնասվածքի պատճառով «Մալյորկայի» դեմ խաղը բաց է թողնելու Լուկա Մոդրիչը։
«Ռեալը» Լա լիգայի 8 տուրերից հետո 18 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։