Դեկտեմբերի 7-ին՝ ՈւԵՖԱ գրասենյակում, կայացել է կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվեց B լիգայի հինգերորդ խմբում, որտեղ կմրցի Թուրքիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ։
Հանդիպումները կկայանան մարտի 24-30-ը՝ թուրքական Անթալյա քաղաքում։ Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը մարտի 24-ին կմրցի Հյուսիսային Իռլանդիայի, իսկ մարտի 30-ին՝ Թուրքիայի հասակակիցների հետ։