Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Արգենտինայի դեմ կայանալիք խաղի մասին։
«Չենք կարող գոհանալ 1/4 եզրափակչով, որովհետև ուզում ենք աշխարհի չեմպիոն դառնալ։ Նկատի ունեմ, որ կարող ենք աշխարհի չեմպիոն դառնալ, ոչ թե, որ անպայման կդառնանք։ Բայց ամեն ինչ հնարավոր է։ Վերջիվերջո, եթե առաջ չգնանք, չենք կարող ասել, որ անհաջողության մատնվեցինք։
Պիտի հաշիվներ պարզենք Արգենտինայի հետ։ Մեսսին խաղացող է, որը կարող է ինքնուրույն վճռել խաղի ելքը։ 2014-ի այդ խաղում նա ոչ մի անգամ չկպավ գնդակին, բայց մենք 11-մետրանոցներով պարտվեցինք։ Հիմա ուզում ենք վրեժ լուծել»,- վան Գալի խոսքերն է փոխանցում A Bola-ն։