Ռաֆինյա Դիասը կոշտ է պատասխանել Ռոյ Քինին՝ Բրազիլիայի հավաքականին քննադատելու համար։
Երեկ Բրազիլիան ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում հաղթեց Հարավային Կորեային (4:1): Բրազիլացիներն իրենց բոլոր գոլերը նշել են պարով, դրվագներից մեկում նրանց է միացել նույնիսկ մարզիչ Տիտեն։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանն ասել է. «Սա անհարգալից վերաբերմունք է մրցակցի նկատմամ»:
«Դա խնդիր է նրանց համար, ում դա դուր չի գալիս, քանի որ մենք կշարունակենք դա անել»,- մեջբերում է «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի վինգերին Globo-ն։
























































