Ճապոնիայի հավաքականը մոտ էր Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալուն, սակայն զիջեց խորվաթներին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում։
Հանդիպման հիմանական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով։
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերն այս արդյունքը տրամաբանական է համարում.
«Փորձն իր խոսքն ասեց։ Նրանք, ովքեր գոլեր խփեցին, գիտեին, թե ինչպես կարելի է թուլացնել ճնշումը նման իրավիճակում։
Իսկ ճապոնացիները կարծես թե ընդհանրապես չգիտեին, որ ոչ-ոքիից հետո դեռ 11 մետրանոցներ կան։ Կարծում եմ, երեք վրիպումներն էլ վախի գործոնով էին պայմանավորված, նրանցից յուրաքանչյուրը թույլ հարվածեց, ոչ այնքան ուժեղ, որ գնդակը ցանցում հայտնվելու հնարավորություն ունենա»,- Շիրերի խոսքերն է մեջբերում BBC One-ը։