Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչի Շվեյցարիայի դեմ խաղից առաջ պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ հարցերին։ Մասնավորապես, մարզչին խնդրել են մեկնաբանել լուրերն այն մասին, որ հարձակվողը հունվարի 1-ից կդառնա Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի խաղացող։
«Ես չգիտեմ, ես նրա հետ չեմ խոսել այդ մասին: Ես շփվում եմ խաղացողների հետ, բայց նման հարցերը դրա հետ կապ չունեն։ Սա նրա որոշումն է, բայց նա ամբողջությամբ կենտրոնացած է աշխարհի առաջնության և թիմին օգնելու վրա։
Մեզ անհավանական բարդ հանդիպում է սպասվում Շվեյցարիայի հետ, մենք երկու շատ ուժեղ թիմեր ենք, բայց կարծում եմ, որ Պորտուգալիան կհաղթի։
Կրիշտիանուին փոխարինե՞լը Կորեայի դեմ խաղում։ Երբ խաղն ավարտվեց, ես գնացի ֆլեշ հարցազրույցի, հետո գնացի ասուլիսի։ Կրկնում եմ՝ ես խաղադաշտում ոչինչ չլսեցի, շատ հեռու էի և միայն լսեցի, որ նա վիճում է կորեացու հետ։
Իհարկե, ինձ դուրս չեկավ նրա պահվածքը։ Բայց նման հարցերը լուծվում են թիմի ներսում։ Հիմա ժամանակն է մտածել միայն վաղվա խաղի մասին»,- Սանտուշի խոսքն է մեջբերել AS-ը։
























































