Ստեֆանո Պիոլին կարծում է, որ այս Աշխարհի առաջնությունում հատուկ տակտիկական անակնկալներ չկան։
Մասնագետի կարծիքով՝ Իսպանիայի հավաքականը մրցաշարում ցուցադրում է լավագույն ֆուտբոլը և Լուիս Էնրիկեն հիանալի աշխատանք է կատարել․
«Մարզիչների համար այժմ դժվար է աչքի ընկնել։ Ինձ համար Լուիս Էնրիկեն լավագույն աշխատանքն է տանում այս ԱԱ-ում։ Միևնույն ժամանակ, ես տեխնիկական և տակտիկական մակարդակում մեծ անակնկալներ չտեսա»,- մեջբերում է Պիոլիին As-ը։
Իսպանիայի հավաքականը 1/8 եզրափակիչի իր հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 6-ին։ Մրցակիցը կլինի Մարոկկոն։