Սենեգալի հավքականի հարձակվող Սադիո Մանեն մեկնաբանել է ազգային հավաքականի ելույթը ԱԱ-2022-ում։
Ֆուտբոլիստը բաց է թողել մրցաշարը վնասվածքի պատճառով։
«Սենեգալում մարդիկ շատ հպարտ են Աշխարհի առաջնությունում ձեր ելույթով, դուք նվաճեցիք բոլոր սենեգալցիների սրտերը՝ արժանապատվորեն ներկայացնելով մեր ազգային հավաքականի գույները»,- գրել է Մանեն սոցցանցերում։
Սենեգալի հավաքականը կարողացավ դուրս գալ խմբից, սակայն պարտություն կրեց Անգլիայի հավաքականից 1/8 եզրափակչում (0:3):