Ավարտվել է ՀՖՖ Ֆուտբոլի 2022 թ. դպրոցական առաջնությունը, որին մասնակցել է ավելի քան 3100 աշակերտ Հայաստանի Հանրապետության 190 դպրոցներից: Առաջնությունն անցկացվել է 3 տարիքային խմբերում:
Առաջին տարիքային խումբը մինչև 10 տարեկաններն էին: 3-րդ տեղի համար մրցավեճում Արարատի մարզի Փոքր Վեդու դպրոցի թիմը 11:4 հաշվով առավելության է հասել Տավուշի մարզի Կողբի դպրոցի նկատմամբ: Եզրափակչում Արագածոտնի մարզի Արագածավանի դպրոցի թիմը 7-մետրանոց հարվածներով հաղթել է Գեղարքունիքի մարզի Լիճքի դպրոցի թիմին:
Մինչև 12 տարեկանների պայքարում 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Սյունիքի մարզի թիվ 3 հիմնական դպրոցի թիմը, որը 8:7 հաշվով հաղթել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 1 դպրոցը ներկայացնող թիմին: Եզրափակչում Լոռու մարզի՝ Ա. Խլղաթյանի անվան թիվ 18 դպրոցի թիմը 4:1 հաշվով հաղթել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 8-րդ դպրոցի թիմին:
Վերջինը մինչև 14 տարեկանների խումբն էր: Այստեղ 3-րդ տեղում Գեղարքունիքի մարզի Մուրացանի անվան միջնակարգ դպրոցի թիմն էր, որը 8:4 հաշվով հաղթել է Տավուշի մարզի Սառնաղբյուր գյուղի դպրոցի թիմին: Եզրափակչում Շիրակի մարզի՝ Մ. Մագուլյանի անվան Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը 7-մետրանոցներով հաղթել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 8-րդ դպրոցի թիմին: