Խավիեր Պաստորեն բարձր է գնահատել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին.
«Մեսսին անում է այն, ինչ մենք բոլորս սպասում ենք նրանից. Նա գեղեցիկ խաղաց Ավստրալիայի դեմ: 2:1-ից հետո նա ստանձնեց թիմի պատասխանատվությունը, սկսեց պահել գնդակը, դրիբլինգ անել և ինքնուրույն հասնել դարպասին: Մենք բոլորս դա սպասում ենք նրանից, քանի որ նա աշխարհի լավագույն խաղացողն է։
Ամերիկայի գավաթը հաղթելուց հետո նրա վրայից մեծ բեռ ընկավ, հիմա բոլոր երկրպագուներն աջակցում են նրան։ Մարադոնայի պես նա թիմին տանում է իր հետևից»,- ասել է Արգենտինայի հավաքականի նախկին խաղացողը։