Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստները կարծում են, որ մարզիչ Ռոբերտո Մարտինեսը չափազանց հավատարիմ էր Էդեն Ազարին։
Որոշ խաղացողների կարծիքով, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը չպետք է լիներ աշխարհի առաջնության առաջին տուրի` Մարոկկոյի հետ հանդիպման մեկնարկային կազմում (0:2), գրում է Onze Mondial-ը:
Նրանք զգում էին, որ Ժերեմի Դոկուն կամ Լեանդրո Տրոսարդը կարող էին ավելի լավ խաղալ, եթե լինեին մեկնարկում:
Հիշեցնենք, որ Բելգիան չկարողացավ հաղթահարել խմբային փուլը։