Լոդոնի «Չելսիի» և Սենեգալի հավաքականի պաշտպան Կալիդու Կուլիբալին խոսել է ԱԱ-2022-ի 1/8 եզրափակչի մասին, որում իր թիմը կմրցի Անգլիայի հետ․
«Մենք պայքարեցինք, օրինակ ծառայեցինք աֆրիկական թիմերի համար խմբային փուլում։ Մենք գիտեինք, որ կարող ենք տհաճություններ պատճառել աշխարհի ցանկացած թիմի համար։ Մենք ամեն ինչի ունակ ենք։
Իհարկե, մեն գիտեինք, որ առանց Սադիո Մանեի մեզ համար դժվար կլինի, բայց մենք պետք է հանդես գայինք որպես թիմ։ Սենեգալը դա ցույց տվեց այն խաղերում, որոնցում հաղթեց։ Հիմա մեկ այլ փուլ է սկսվում։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի անցնենք հաջորդ փուլ»,- Կուլիբալիի խոսքերն է փոխանցում UOL-ը։