Թունիսի հավաքականի հարձակվող Վահբի Խազրին հայտարարել է ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։
ԱԱ-2022-ի խմբային փուլի եզրափակիչ խաղում Թունիսի հավաքականը Խազրիի գոլի շնորհիվ հաղթեց Ֆրանսիային (1:0), սակայն խմբում զբաղեցնելով երրորդ տեղը՝ դուրս չեկավ մրցաշարի փլեյ-օֆֆ։
«Ես հպարտ եմ նրանով, ինչ տվել եմ իմ երկրին վերջին տարիներին, և կարծում եմ, որ այս սերունդն ունի պայծառ ապագա։
Հանդիպումից հետո ես բոլոր խաղացողներին և անձնակազմին ասացի, որ ճիշտ պահն է, որպեսզի ես հեռանամ հավաքականից։ Ես շնորհակալություն հայտնեցի բոլորին և հաջողություն մաղթեցի։
Ֆրանսիային հաղթելն ու որոշիչ գոլը խփելը գեղեցիկ է»,- beIN Sports France-ին ասել է «Մոնպելյեի» 31-ամյա հարձակվողը: