Դեկտեմբերի 1-ին մեկնարկել է Ֆուտզալ լիգայի նոր առաջնությունը՝ Կոնֆերենցիաների լիգան, որին մասնակցության հայտ է ներկայացրել 20 կազմակերպություն: Դրանցից այս պահի դրությամբ կոնֆերենցիաներ ձևավորել են բանկերը և արտադրական կազմակերպությունները:
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում բոլոր մասնակից կազմակերպությունները խմբերի միջև բաժանվել են ըստ իրենց գործունեության ոլորտի։
Դեկտեմբերի 2-ին խաղադաշտը B խմբի թիմերինն էր: Մրցեցին Ամերիաբանկ — ՍԻԼ ինշուրանս, Հայբիզնես Բանկ — Արարատ բանկ զույգերը: Խաղերն ավարտվեցին, համապատասխանաբար, 3։2 և 3։3 հաշվով:
«Ուրախ ենք, որ Ֆուտզալի լիգան նոր առաջնություն է մեկնարկել, որի շրջանակում կարողանում ենք այսպիսի հետաքրքիր հանդիպումներ ունենալ: Ամերիաբանկում կարևորում ենք և խրախուսում առողջ մրցակցությունն ու առողջ ապրելակերպը: Ավելին, մենք ձգտում ենք սպորտի հանդեպ սերը և հետաքրքրությունը տարածել նաև մեր հաճախորդների շրջանում: Պատահական չէ, որ վերջերս MyAmeria հավելվածի 18 օգտատիրոջ նվիրեցինք Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգրեր»,- հաղթական ավարտով խաղից հետո մեզ հետ զրույցում ասաց Ամերիաբանկի մարզիկներից Կարեն Մխիթարյանը:
Առաջնության առաջին օրը մրցել էին A խմբում ընդգրկված թիմերը: Ուժերը չափեցին ՊԵԿ — Ակբա բանկ և HSBC բանկ — Կոնվերս բանկ զույգերը: Խաղերն ավարտվեցին, համապատասխանաբար, 4։3 և 1։4 հաշվով:
Նշենք, որ խաղերին կարելի է հետևել նաև ուղիղ հեռարձակմամբ` լիգայի պաշտոնական էջում: