Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան, 2018 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը նշել է իր կարծիքով ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստին։
«Ինձ համար պատմության մեծագույն ֆուտբոլիստը Մարադոնան է։
Մարադոնան և Լեո [Մեսսին] երկու հիանալի խաղացողներ են, բայց Դիեգոն Դիեգոն է»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ Խորվաթիան և Արգենտինան դուրս են եկել Կատարում ընթացող Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ: 1/8 եզրափակիչում Խորվաթիան կխաղա Ճապոնիայի հետ, իսկ Արգենտինան կհանդիպի Ավստրալիայի հետ։
























































