Գերմանիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Կայ Հավերցը մեկնաբանել է բունդեսթիմի՝ ԱԱ-2022-ից դուրս մնալը.
«Մենք իսպանացիներից այդպիսի արդյունք չէինք սպասում: Մենք բավականաչափ շանսեր ունեինք Ճապոնիային և Իսպանիային հաղթելու համար:
Կոստա-Ռիկան մեզ խմբից դուրս գալու շանս տվեց, բայց մենք այն չօգտագործեցինք: Մենք բեկեցինք խաղի ընթացքը, ինչը, անկասկաած, լավ էր: Այսքան մեծ թվով խաղացողներով մենք չենք կարող պարտվել Ճապոնիային, այնպես որ մենք արժանի ենք տուն վերադառնալուն»,- Հավերցի խոսքերն է փոխանցում Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:
Ճապոնացիները 3 տուրից հետո 6 միավոր են վաստակել և E խմբի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն են զբաղեցրել: Իսպանացիները 4 միավորով զբաղեցրել են երկրոդր տեղը: Երկու թիմերն էլ դուրս են եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ: Փլեյ-օֆֆ փուլում Ճապոնիան կմրցի Խորվաթիայի, իսկ Իսպանիան՝ Մարոկկոյի հետ: