Խորվաթիայի հավաքականի 37-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է Բելգիայի հավաքականի հետ ԱԱ-2022-ի խմբային փուլի 3-րդ տուրի խաղի (0:0) լավագույն ֆուտբոլիստը։
Խորվաթիայի հավաքականն այս ոչ-ոքիի շնորհիվ դուրս եկավ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ։ Զլատկո Դալիչի թիմը երեք հանդիպումից հետո ունի հինգ միավոր։ Մարոկկոն 7 միավորով F խմբում զբաղեցրել է առաջին տեղը: Բելգիացիները լքեցին Աշխարհի առաջնությունը։
1/8 եզրափակիչում խորվաթները կխաղան E խմբի հաղթողի հետ, առաջիկա մրցակիցը կորոշվի այսօր՝ դեկտեմբերի 1-ին կայանալիք Ճապոնիա — Իսպանիա եւ Կոստա Ռիկա — Գերմանիա խաղերի արդյունքներով։
Նշենք, որ Խորվաթիան աշխարհի գործող փոխչեմպիոնն է։ 2018 թվականի եզրափակիչում խորվաթները պարտվեցին Ֆրանսիային։