Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Պերիշիչը ցատկել է լուսանկարչի վրայով այն բանից հետո, երբ թիմը դուրս է եկել ԱԱ 2022-ի փլեյ-օֆֆ։
Խորվաթները F խմբի վերջին տուրում ոչ-ոքի խաղացին Բելգիայի հետ (0:0) և երկրորդ տեղով դուրս եկան 1/8 եզրափակիչ։ Փլեյ-օֆֆի առաջին փուլում Զլատկո Դալիչի թիմը կխաղա E խմբի հաղթողի հետ։
Եզրափակիչ սուլիչից հետո Պերիշիչը ցատկել է լուսանկարչի գլխի վրայով։