Իրանցի լրագրող Ալի Քարիմին խոսել է 2022 թվականի աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականի խաղի և թիմի գլխավոր մարզիչ Կառլոս Կեյրուշի աշխատանքի մասին։
«Կառլոս Կեյրուշն առաջինն է, ով մեղավոր է Իրանի ազգային հավաքականի պարտության համար։ Այս թիմը կարող էր դուրս գալ հաջորդ փուլ, բայց բոլորը տեսան, որ դա տեղի չունեցավ, քանի որ թիմում վախ էր տիրում։ Սերդար Ազմունի և Մեհդի Տարեմիիոսկե սերունդը անհաջող է դարձել»,- Կարիմիի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Իրանի հավաքականը B խմբում խաղաց Անգլիայի, ԱՄՆ-ի և Ուելսի հետ: Խմբային փուլի արդյունքում թիմը 3 խաղում վաստակելով 3 միավոր, զբաղեցրեց երրորդ տեղը և լքեց աշխարհի առաջնությունը։