Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է ԱԱ-2022-ի խմբային փուլի 1/8 եզրափակչի մասին, որում լեհերը կմրցեն Ֆրանսիայի հետ.
«Ընդհանուր առմամբ, նրանք ֆավորիտ են, սա աշխարհի լավագույն թիմերից մեկն է, սակայն մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի հաղթահարենք այս փուլի արդյունքը: Մբապեին կանգնեցնելու բանալի՞ն. ես ինքս»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
Լեհաստանի հավաքականը ԱԱ-2022-ի խմբային փուլի առաջին փուլում 0-0 հաշվով է ավարտել հանդիպումը Մեքսիկայի հետ, և հաղթել է Սաուդյան Արաբիային 2-0 հաշվով, նույն հաշվով էլ զիջել է Արգենտինային: Հավաքելով 4 միավոր՝ լեհերը շրջանցել են մեքսիկացիներին գոլերի լավագույն տարբերությամբ (0 և -1 համապատասխանաբար):
Փլեյ-օֆֆ փուլում Լեհաստանի հավաքականը կմրցի Ֆրանսիայի հետ: Խաղը կկայանա դեկտեմբերի 4-ին: