Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է ԱԱ-2022-ի 3-րդ տուրում Թունիսից կրած նվազագույն հաշվով պարտությունը։
«Այս խաղից առաջ արած ընտրությունների պատճառով որոշ դժվարություններ ունեցանք։ Բայց այս որոշումները 4 օրից մեզ պիտի օգնեն։
Որոշ խաղացողներ վնասվածք ստանալու ռիսկի տակ էին, իսկ մենք դեռ նոր էինք երկու շատ լարված խաղ անցկացրել։ Նաև մենք թույլ տվեցինք պահեստային խաղացողներին մասնակցել աշխարհի առաջնության խաղի։ Մենք հասանք մեր նպատակին, և հիմա պիտի վերականգնենք մեր ուժերը։ Հիմա լրիվ այլ մրցաշար է սկսվում»,-Դեշամի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը։
Չնայած պարտությանը՝ Ֆրանսիան դարձավ D խմբի հաղթող։
























































