ԱՄՆ-ի հավաքականը Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի խաղում հաղթեց Իրանի ընտրանուն ու դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ։
Նոյեմբերի 29-ին Ալ-Տումամա մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով։ Ամերիկացի հարձակվող Քրիստիան Պուլիշիչը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Հենց Պուլիշիչը 38-րդ րոպեին դարձավ միակ գոլի հեղինակը։
Անգլիայի հավաքականն էլ իր հերթին հաղթեց Ուելսին՝ 3-0 հաշվով։ Այդ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մարկուս Ռեշֆորդը։
Անգլիացին երեկ կայացած խաղում դարձավ դուբլի հեղինակ։ Անգլիան խմբում զբաղեցրեց առաջին տեղը և ևս դուրս եկավ փլեյ-օֆֆ։
























































