Fastex Հայաստանի Պրեմիեր-լիգայի 19-րդ տուրում Չարենցավանի «Վանը» սեփական հարկ տակ ընդունել է «Լեռնային Արցախին» և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գնդակը խաղի արդեն 13-րդ րոպեին հեղինակել է տանտերերի ավագ Վասպուրակ Մինասյանը: Նշենք՝ առաջին կեսի վերջին րոպեին «Վանը» մնացել է 10 հոգով, երբ երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվել է Գևորգ Նաջարյանը: Հանդիպման վերջնահաշիվը ձևակերպել է Էդգար Մովսեսյանը՝ հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին երկրորդ գնդակն ուղարկելով «Լեռնային Արցախի» դարպասը:
Այս հանդիպումից հետո «Վանը» շարունակում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնել՝ իր ակտիվում ունենալով 27 միավոր: «Լեռնային Արցախը» 21 միավորով 6-րդն է:
























































