«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է այսօր տեղի ունեցած ավտովթարը։
«Ի՜նչ հրաշալի առավոտ է»,-գրել է Ագուերոն Instagram-ի իր էջի story բաժնում՝ տեղադրելով վնասված ավտոմեքենայի լուսանկարը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ագուերոն ավտովթարի էր ենթարկվել։ Արգենտինացի ֆուտբոլիստը չի տուժել ՃՏՊ-ից։ Այս լուրը հաստատել են ակումբից։
ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում Ագուերոն 8 հանդիպման է մասնակցել ու 8 գոլի հեղինակ է դարձել, 2 անգամ էլ խաղընկերներին է օգնել գրավել մրցակցի դարպասը։