Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի անցնող շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի Twitter-յան էջը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղում (2:1) նորվեգացին դուբլի հեղինակ դարձավ:
Everyone's talking about Haaland! 🙌
— UEFA Champions League (@ChampionsLeague) February 21, 2020
🥇 @ErlingHaaland ⚽️⚽️#UCL | #POTW | @FTBSantander pic.twitter.com/7Htb0ALA4B
Հավելենք, որ հավակնորդների թվում էին նաև` «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը, «Ատալանտայի» պաշտպան Հանս Հատեբուրը և «Աթլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդին: