«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ավտովթարի մասնակից է դարձել։
Mirror-ի փոխանցմամբ՝ Ագուերոն ՃՏՊ-ի ժամանակ Range Rover-ի ղեկին է եղել։ Ակումբից հաստատել են, որ վթարի արդյունքում ֆուտբոլիստը չի տուժել։ Մեքենան վնասվել է։

ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում Ագուերոն 8 հանդիպման է մասնակցել ու 8 գոլի հեղինակ է դարձել, 2 անգամ էլ խաղընկերներին է օգնել գրավել մրցակցի դարպասը։