ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ինչպես է իր քաղաքավարությամբ զարմացրել «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին։
Նրանք հանդիպել են ՖԻՖԱ-ի արարողություններից մեկում։
«Ողջունեցի Մոուրինյուին, քանի որ ճանաչում եմ նրան: Ես բարևեցի նաև նրա բոլոր ընկերներին։ Հետո, երբ Ժոզեն ասաց, որ ինքը ցնցված է իմ պահվածքից, որ ես ուշադրություն եմ դարձրել նրա բոլոր ընկերներին:
Սակայն ինձ համար սա սովորական բան է։ Սա այն է, ինչ ես սովորել եմ արվարձաններում ապրելու ընթացքում: Ինձ այդպես են դաստիարակել, որպեսզի հարգանք ցուցաբերեմ բոլորի նկատմամբ»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Sports Illustrated-ը։