Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները դեկտեմբերի 5-16-ը Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում մասնակելու են աշխարհի առաջնությանը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հրապարակած տեղեկատվության համաձայն, Հայաստանի տղամարդկանց թիմն առաջնությանը ունենալու է 8, իսկ կանանց թիմը՝ 5 ներկայացուցիչ:
Հայաստանի տղամարդկանց թիմում ընդգրկվել են Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (89 կգ), Արա Աղանյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):
Կանանց թիմում են Իզաբելա Յայլյանը (59 կգ), Տաթև Հակոբյանը, Միլենա Խաչատրյանը (76 կգ), Լիանա Գյուրջյան (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+87 կգ):
Նշենք՝ սրանք թիմերի նախնական հայտերն են և դեռ կարող են փոփոխվել: Վերջնական կազմերը կհաստատվեն դեկտեմբերի 3-ին: