ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն չի մեկնաբանել հարձակվող Կիլիան Մբապեի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Ակումբն արդեն խոսել է այդ հարցի մասին։ Դա սպորտին չի վերաբերում, հետևաբար ինձ էլ չի վերաբերում։ Ես կենտրոնացած եմ խաղի, մարզիկի վրա»,- Գալտյեի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը։
Ավելի վաղ Le Parisien-ը հաղորդել էր, որ մայիսին կնքված պայմանագրով Մբապեն 630 մլն եվրո է վաստակելու, սակայն ավելի ուշ ակումբը հերքել էր այդ տեղեկությունը։