ՊՍԺ-ն հերքել է Le Parisien-ի տեղեկությունն այն մասին, թե այս տարվա մայիսին կնքած պայմանագրով Մբապեն 630 մլն եվրո է վաստակելու փարիզյան ակումբում։
«Ակումբի և նրա խաղացողներից մեկի մասին երեկ հրապարակված աղմկահարույց հոդվածից հետո ՊՍԺ-ն համաձայն չէ ենթադրյալ պատմությանն ու դրա մանրամասներին, որը հրապարակել է մայրաքաղաքային պարբերականը ընդհանուր մամուլին ուղարկված տեքստում։
Կասկածի տակ է նաև հրապարակման ամսաթիվը՝ Չեմպիոնների լիգայի կարևոր հանդիպումից մի քանի ժամ առաջ։ ՊՍԺ-ն այլևս լրացուցիչ մեկնաբանություններ չի անի։
Ակումբում բոլորը դրական են վերաբերվում վաղը կայանալիք Չեմպիոնների լիգայի հանդիպմանը»,- ակումբի հայտարարությունն է մեջբերում Get French Football News-ը։