Մադրիդի «Ռեալի» ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը չի ավարտել երեկվա մարզումը, հաղորդում է AS-ը:
30-ամյա ֆուտբոլիստը ստամոքսի հետ կապված խնդիրներ է ունեցել:
Նշվում է, որ թիմի մի շարք ֆուտբոլիստներ նույնպես առողջական խնդիրներ ունեն: Վիրուսի տարածվելը կանխելու համար Բեյլը առանձնացվել է ընդհանուր թիմից:
Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին «Ռեալը» մրցակցի հարկի տակ կխաղա «Լևանտեի» դեմ: