Հայ ծանրորդները հերթական մեդալներն են նվաճել Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում:
Մրցումային վերջին օրը մինչև 20 տարեկան աղջիկների մրցապայքարում գերծանր քաշային հայ մարզուհի Ջուլիետա Ավանեսյանը երկամարտի 206 կգ (95+111) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր:
Մ23 տարեկանների պայքարում էլ Լուիզա Սահրադյանը երկամարտի 175 կգ արդյունքով (85+90) դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Առանձին վարժություններում ևս Սահրադյանը փոքր բրոնզե մեդալներ է նվաճել: