Բուլղարիայի առաջնության 15-րդ տուրում Սոֆիայի ԲԿՄԱ-ն հյուրընկալվելիս մրցել է «Բոտևի» հետ և 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանն իր թիմի պահեստայինների թվում է սկսել հանդիպումը, և փոխարինման է մտել խաղի 67-րդ րոպեին։
Այս հաղթանակի շնորհիվ ԲԿՄԱ-ն իր միավորների թիվը հասցրել է 34-ի և գլխավորում է Բուլղարիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։























































