«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ կապված իրադարձությունների հետ․
«Իմ կարիերայի ընթացքում միշտ փորձել եմ հարգալից լինել իմ գործընկերների, մրցակիցների և մարզիչների հանդեպ, ինչպես կյանքում, այնպես էլ խաղադաշտում։ Դա չի փոխվել։ Ես չեմ փոխվել։ Ես նույն մարդն եմ ու նույն պրոֆեսիոնալը, ինչ եղել եմ վերջին 20 տարում՝ խաղալով ամենաբարձր մակարդակում, իսկ հարգանքը միշտ կարևոր դեր է խաղացել իմ՝ որոշումներ կայացնելու գործընթացում։
Ես սկսել եմ շատ երիտասարդ տարիքում, և ավելի մեծ ու փորձառու խաղացողների օրինակներն ինձ համար միշտ կարևոր են եղել։ Իսկ հետո արդեն ես ինքս եմ փորձել օրինակ ծառայել երիտասարդների համար բոլոր այն թիմերում, որտեղ խաղացել են։ Ցավոք, միշտ չէ, որ դա հնարավոր է։
Հիմա զգում եմ, որ պետք է շարունակեմ քրտնաջան աշխատել Քերինգթոնում, աջակցել իմ թիմակիցներին և պատրաստ լինել ամեն ինչի՝ յուրաքանչյուր խաղում։ Ճնշմանը տրվելը տարբերակ չէ։ Երբեք չի էլ եղել։ Սա Մանչեսթեր Յունայթեդն է։ Եվ մենք պետք է միասնական լինենք։ Շուտով մենք նորից միասին կլինենք»,- գրել է Ռոնալդուն։