Լոնդոնի «Տոտենհեմը» պարտություն կրեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «ՌԲ Լայպցիգի» դեմ հանդիպման ժամանակ (0:1): Այսպիսով, անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն թարմացրեց իր հակառեկորդը, տեղեկացնում է The Sun-ը:
Պորտուգալացի մասնագետը արդեն 6 տարի է, ինչ չի կարողանում հաղթանակ տոնել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում:
Վերջին անգամ Մոուրինյուի գլխավորած թիմը հաղթել է 2014 թվականին, երբ «Չելսին» պարտության մատնեց ՊՍԺ-ին (2:0):
Դրան հաջորդող 7 հանդիպումները ամհաջող ավարտ են ունեցել «յուրահատուկի» համար:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 10-ին`Լայպցիգում: