Հոկտեմբերի 20-ին կայացավ ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը՝ կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ։
Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝
- «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» (ՊԼ-049) խաղի ժամանակահատվածում «Ուրարտու» թիմի մարզիչ Դմիտրի Կուդրյաշովի կողմից խաղը սպասարկող մրցավարի հասցեին
վիրավորական արտահայտություններ թույլ տալու վերաբերյալ։
Կոմիտեն քննարկումների արդյունքում որոշել է `
Հաստատված համարել «Ուրարտու» թիմի մարզիչ Դմիտրի Կուդրյաշով Ալեքսանդրի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և հիմք ընդունելով Կանոնակարգի 40-րդ հոդվածի 37-րդ կետը՝ «Ուրարտու» թիմի մարզիչ Դմիտրի Կուդրյաշով Ալեքսանդրին (38009) որակազրկել 09.11.2022թ. և
«ՖԱ Ուրարտու» ՄՀԿ-ին տուգանել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրպատիկի՝ 300․000 ՀՀ դրամի չափով։
Նիստի մեկ այլ որոշմամբ էլ «Արարատ» թիմի ֆուտբոլիստ Գոռ Մուրադյանը և «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը երկուական խաղով որակազրկվել են, իսկ ակումբները տուգանվել են 100-հազարական դրամով՝ «Արարատ»-«Ալաշկերտ» խաղի ընթացքում կանոնների խախտման և բռնարարաքի համար։
Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ։























































