Այսօր կայացավ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Ալաշկերտ»-«Լեռնային Արցախ» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ «Ալաշկերտի» կազմում աչքի ընկան Տիագո Գալվաոն և Բլադիմիր Դիասը, հյուրերի կազմում՝ Անգուլոն։
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 27 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում և մեկ միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին»։
«Լեռնային Արցախն» այս խաղից հետո 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը։