«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի խոսքերը կատալոնացիների կիսապաշտպան Գավիի անհատական մրցանակի մասին։
«Գավիի մրցանա՞կը։ Բացարձակ արժանի, առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել նրան, Լևանդովսկուն և Ալեքսիա Պուտելյասին։
Նագելսմա՞նը։ Յուրաքանչյուրը կարծիքի իրավունք ունի։ Հիմա մենք կենտրոնացած ենք թիմային մրցանակների վրա»,- Չավիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։
Գավին France Football-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ խաղացող։